Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 դեկ 2022 11:10

Ուժգին երկրաշարժ Հայաստանում. Ցնցումները զգացվել են Տավուշում

Քիչ առաջ Տավուշի մարզից Pressmedia.am-ին ահազանգեցին, որ ուժգին երկրաշարժ է գրանցվել:

Ահազանգող բնակիչը տեղեկացրեց, որ երկրաշարժը բավականին ուժգին էր, ցնցումները զգացվել են մի քանի անգամ:

Ըստ բնակչի, ճիշտ է խուճապի չեն մատնվել, սակայն ուժգնությունը 4-5 բալ կլիներ:

Ավելի մանրամասն տեղեկանալու համար սպասենք ԱԻՆ պաշտոնական հաղորդագրությանը:
***
Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:


Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Լոռու մարզերում` 3-4 բալ և Գեղարքունիքի մարզում` 3 բալ ուժգնությամբ։
***
Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։


Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:


Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Արցախում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր