Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար          Ռուբիոն կայցելի Բահրեյն, Քուվեյթ և ԱՄԷ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերի իրականացումը       Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը    

09 դեկ 2022 17:29

Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ

Իրանի անցկացրած զորավարժությունը բարկացրել է Ալիևին, քանի որ նա հասկացել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա: Այս մասին ISNA-ի հետ զրույցում ասել է Աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան Աբդոլռեզա Ֆարաջիռադը:

Ըստ փորձագետի՝ Ալիևն, օգտվելով Իրանում ընթացող ցույցերից, կոշտացրել է Իրանի դեմ հռետորաբանությունը:

Ֆարաջիռադը հավելել է, որ Իրանում ներքին միասնականության, միջուկային համաձայանգրի վերականգնման շնորհիվ երկրի խնդրիների զգալի մասը կնվազի, իսկ «Ալիևի նմանները իրենց ավելի զուսպ կպահեն»:

«Պետք է այդ խնդիրները լուծենք, հետո տեսնենք՝ Ալիևն ինչ է ասում, եթե լեզուն շատ երկարացնի, բնականաբար, պետք է իր տեղը ցույց տալ»,- ասել է իրանցի փորձագետը:
regionmonitor.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր