Գործում է բումերանգի օրենքը.88-ին ցավակցություններ ոխերիմ եղբորից չեղան, իսկ կրտսեր եղբորից եղան` շնորհավորանքներ, օգնություն` 4 վագոն... թռչնաղբով «լվացված» ծածկոցներ          Թշնամուն պետք է բացատրել նման ողբերգությունների ծագումը.իրականացավ իրենց դավանած Ղուրանի ալ-Մաիդա սուրահի պատվիրանը       Ուկրաինայում ակնկալվող թեժ մարտերին ընդառաջ ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում    

09 դեկ 2022 16:55

Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը

Դեկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպից հետո գյուղում որևէ միջադեպ  չի գրանցվել։

168.am-ի հետ զրույցում Գետավան համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանն ասաց, որ ադրբեջանցիներն այդ միջադեպից հետո «խելոքացել» են, գյուղով անցնելուց վերջին անգամ որևէ սադրանք չեն արել։

«Այդ միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, որևէ միջադեպ չի գրանցվել, խելոք անցել են»,- նշեց Արարատ Զաքարյանը։

Ըստ համայնքապետի, ադրբեջանցիների համար հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը, դրանից զատ, գուցե ռուս խաղաղապահները նրանց բացատրել են, որ գյուղում չպետք է սադրանքների դիմեն։
«Կարծում եմ՝ այս երկու գործոնն էլ նրանց պահվածքի համար դեր է խաղացել»,- նշեց Արարատ Զաքարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

«Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։ Առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են եղել, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար»,- տեղեկացրել էր Արցախի ոստիկանությունը։

Նշենք, որ այս միջադեպից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 3-ին էլ ադրբեջանցիները փակել էին Բերձորի ճանապարհը, միայն երեք ժամ բանակցելուց հետո էին բացել ճանապարհը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր