Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

13 դեկ 2022 16:31

Ֆրանսիա կատարած այցից եկած Արցախի պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ Արցախ.Դավիթ Բաբայան

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելով ադրբեջանական կողմը փորձում է կաթվածահար անել Արցախը:Այս մասին Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:


«Արցախը շարունակում է մարտնչել և շարունակելու է: Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք»,-ասաց Բաբայանը:
Արցախի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ արեց զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ:


Դավիթ Բաբայանը նաև հայտարարեց, որ Ֆրանսիա կատարած այցից եկած Արցախի պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ Արցախ, քանի որ Ադրբեջանը փակել է ճանապարհը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր