Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

14 դեկ 2022 12:29

Չենք վախենում ոչ մեկից, այո, ծանր է լինելու,խնդրում եմ բոլորիդ խնայել էներգիան, քանի որ չգիտենք, թե ինչքան երկար է այս ամենը շարունակվելու

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը. «Մենք արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, դա մեր հարևան պետությունը ստեղծել է մեզ համար՝ ճանապարհը փակելով: Այսօր նրանք շարունակում են իրենց ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ և դադարեցրել են գազի մատակարարումն Արցախ: Դա նշանակում է՝ մենք պետք է շատ խնայողաբար մոտենանք մեր բոլոր էներգիայի ծախսերին, մենք, հասկանալով իրականությունը, պետք է փորձենք պահպանել մեր ապրելաձևը»:

Վարդանյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ճգնաժամն իսկապես իրականություն է դառնում. «Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի: Մենք պետք է այս իրավիճակում ցույց տանք, թե ով է արցախցին, ինչպես ենք մենք ընդդիմանում ամեն մարտահրավերի և չենք վախենում ոչ մեկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք և հաղթելու ենք: Ստիպված ենք լինելու դպրոցները փակել: Մենք հնարավորություն ունենք էներգիայի մի մասը պահելու, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայել, քանի որ չգիտենք, թե ինչքան երկար է այս ամենը շարունակվելու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս իրավիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը, ամբողջ աշխարհը տեսնի Ադրբեջանի իսկական դեմքը, պետք է հասկանան, որ անհնար է ապրել ինչ-որ ձև նրանց հետ հարաբերվելով»:

Վարդանյանը կոչով դիմեց արցախցիներին. «Կոչ եմ անում բոլորին լինել ուժեղ և հավատանք, որ միասին հաղթահարելու ենք այս ծանր իրավիճակը և դա մեզ համար մեծ հնարավորություն է բացելու: Ինչ իրենք արել են, ամենամեծ սխալն է լինելու, որովհետև այս տարբերակով իրենք չունեն ապագա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր