Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում       ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները    

15 դեկ 2022 17:15

Բաքվի կողմից գեներատորների տրամադրումը Ուկրաինային «տարակուսանք է առաջացնում ՌԴ-ում», մարդասիրական օգնության նման չեն

Ռուսաստանի ԱԳՆ-ում այսօր ասել են, որ Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների եւ գեներատորների տրամադրումը Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» «տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում»։

ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրի խոսքերը.

«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ ռազմական գործողության շրջանակներում ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիեւի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար: Ադրբեջանական առաքումները, որոնք դժվար թե հիմնովին փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնության նման չեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր