Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո          Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին       Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր    

16 դեկ 2022 11:56

Ուկրաինան կրիտիկական պահին կարող է առանց ՆԱՏՕ-ի աջակցության մնալ

Ուկրաինան կրիտիկական պահին կարող է առանց Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության մնալ. Այս մասին նշված է հոդվածագիր Քեթրին Ֆունգի՝ Newsweek-ի հոդվածում։ Գրում է Russian.rt.com-ը։


Հոդվածում նշված է, որ Կիևը զենք է խնդրում Արևմուտքից՝ «վճռորոշ» անվանելով Ուկրաինայի հակամարտության հաջորդ փուլը։


Հեղինակը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչն Արևմուտքին՝ մեծացնել Կիև զենքի և զինամթերքի մատակարարումների ծավալը, կարող է անպատասխան մնալ։


Ֆունգը գրում է, որ ուկրաինական իշխանությունների այս խնդրանքը գալիս է այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի անդամները պայքարում են սեփական զինանոցը համալրելու համար։


Հեղինակը նաեւ նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը մեծապես սպառել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշարները։


Ավելի վաղ Bloomberg-ի սյունակագիր Հալ Բրենդսը գրել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը ձմռանը ձգձգումը կարող է հանգեցնել Կիևի և դրան աջակցող արևմտյան երկրների քանդմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր