Մենք չգիտենք Ադրբեջանն ինչ գործարք է արել.Կաշենը կաթվածահար անելը ստրատեգիական նշանակություն ունի Ադրբեջանի համար, այդ պատճառով պետք է նախօրոք հաշվարկել հակառակորդի հնարավոր քայլերը

«Իրենք, երբ մի քայլ են անում, հիմնականում փորձում են մի քանի նպատակ իրականացնել։ Այստեղ բազմազան են նպատակները՝ Արցախը տկարացնելու, վհատեցնելու, հարվածելու ռուս խաղաղապահ առաքելությանը, ցույց տալու միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը կարող է անել ինչ ուզում է։ Ինչ վերաբերում է Բրիտանիային, ես կարծում եմ , որ սա պետք է ճշտվի հենց Բրիտանիայից, ինչքան գիտեմ ինչ-որ բողոքի ակցիաներ պետք է լինեն նաև բրիտանական դեսպանատան մոտ, պետք է հարցնել, այս հարցը դնել իրենց առջև և անմիջապես ստանալ պատասխան։ Մենք չգիտենք Ադրբեջանն ինչ գործարք է արել, ում հետ է արել, կարող է այդպիսի բան կա, կարող է՝ չկա »,- նշեց Բաբայանը և հավելեց, որ Բրիտանիայից այս հարցերի պատասխանը պետք է պահանջի հայաստանյան հանրությունը։
Հարցերից մեկն էլ վերաբերում էր Ադրբեջանի կողմից Արցախի հանքերին, այդ թվում Կաշենի հանքին, հարվածելու հավանականությանը․ «Պետք է ամեն ինչի պատրաստ լինենք,Կաշենի հանքավայրը մեր պետական բյուջեի եկամուտների մի զգալի մասն է ապահովում, այնտեղ աշխատում է 1800 հոգի։ Բնական է՝ Կաշենը կաթվածար անելը ստրատեգիական նշանակություն ունի Ադրբեջանի համար, այդ իսկ պատճառով պետք է նախօրոք հաշվարկել հակառակորդի հնարավոր քայլերը»,- ասաց Դավիթ Բաբյանը։