ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

19 դեկ 2022 11:24

Ռուսաստանի հետ ոչ թե առճակատում է տեղի ունենում, այլ ինչ-որ միջադեպի որոնում, առճակատումը հետո կլինի

Տվյալ դեպքում ոչ թե Ռուսաստանի հետ առճակատում է տեղի ունենում, այլ ինչ-որ միջադեպի որոնում։ Առճակատումը հետո կլինի։ Այս մասին NEWS.am-ին POWER FACTOR հաղորդաշարի շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։


«Առայժմ Մոսկվա-Բաքու մակարդակով եղել են որոշ բանակցություններ, խոսակցություններ ամենաբարձր մակարդակով։ Ինչի մասին է խոսքը, մենք, իհարկե, չգիտենք, բայց առայժմ դա երկխոսություն է, այլ ոչ թե մենախոսություն՝ ե՛ւ այս, ե՛ւ այն կողմից։ Եվ, իհարկե, այս դեպքում Բաքուն կցանկանար, որպես տարբերակներից մեկը, կրկին, որ եթե ռուս խաղաղապահները զիջումների չգնան, տեղի ունենար միջադեպ, արյունահեղություն, բռնություն եւ, բնականաբար, հակամարտության գոտուց խաղաղապահների դուրսբերումը պահանջելու պատրվակ»,- նշեց ռուս փորձագետը։


Նրա խոսքով, լավ հայտնի է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները լիովին կախված են Ադրբեջանի իշխանություններից եւ սկսել են շատ ավելի արմատական արտահայտություններ անել ռուս խաղաղապահների մասին։


«Դա մի երկիր է, որը հեռու է ժողովրդավարությունից՝ բառի արեւմտյան ընկալմամբ։ Իհարկե, նրանք լիովին կախված են իշխանությունից, եւ խաղաղապահների մասին նրանց հայտարարությունների շեշտադրումը շատ է փոխվել։ Նրանք շատ ավելի արմատական են դարձել, հասել են ծայրահեղության, հասել են աբսուրդի, եւ, իհարկե, սա խաղաղապահներին վարկաբեկելու քաղաքականություն է ու նրանց դուրսբերման հարցը բարձրացնելուն պատրաստվել։ Իսկ այդ հարցը բարձրացնելու համար նախադեպ է պետք»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։


Ռուս փորձագետի կարծիքով, եթե Ադրբեջանը պատրվակ ունենա, եւ եթե Ռուսաստանը շարունակի զբաղված լինել իր համար ավելի կարեւոր այլ խնդիրներով, Բաքուն կարող է պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերում Լեռնային Ղարաբաղից։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր