Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

19 դեկ 2022 20:09

Իրանն այնքան հզոր է դարձել, որ ոչ մի թշնամի չի համարձակվի սպառնալիք ներկայացնել երկրի համար՝ հաշվի առնելով այն, թե ինչ կարժենա ռազմական հարվածը

Իրանի հաջողությունը «զսպման լիակատար ուժի» հասնելու հարցում երկրի վրա ռազմական հարձակումը ոչ կենսունակ տարբերակ է դարձրել թշնամիների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար, բրիգադային գեներալ Գոլամ Ռեզա Ջալալին, հաղորդում է Tasnim-ը։

Գեներալ Ջալալիի խոսքով՝ կանոնավոր ռազմական խաղերը, Իրանի պաշտպանական հզորության ամրապնդմանն ուղղված միջոցառումները եւ զսպման լիարժեք աստիճանի հասնելը ռազմական գործողությունների հնարավորությունը հանել են թշնամիների օրակարգից: 

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այնքան հզոր է դարձել, որ ոչ մի թշնամի չի համարձակվի սպառնալիք ներկայացնել երկրի համար՝ հաշվի առնելով այն, թե ինչ կարժենա ռազմական հարվածը:

Նա նաեւ նշել է Իրանի հաջողությունները անօդաչու սարքերի արտադրության ոլորտում՝ ասելով, որ «թշնամիները չեն կարող Իրանը տարածաշրջանային տերություն ճանաչել այդ ոլորտում, ուստի նրանք ձգտում են երկրին վնաս հասցնել  ոչ ռազմական այլ ոլորտներում»։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին ասել է, որ «Թեհրանն այնքան մեծ ռազմական եւ զսպող ուժ է ձեռք բերել, որ ամերիկյան զորքերը պետք է հեռու մնան իրանական ափերից»։

Իրանի զինված ուժերը մշտապես հետեւում են տարածաշրջանում հակառակորդի տեղաշարժին, հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր