Ի՞նչ Լաչին, ՔՊ-ն զբաղված է ՏԻՄ-երով.«Հրապարակ»
![](https://hraparak.am/uploads/images/2022/12/image_750x_63a2116501bec.jpg)
Իսկ օրերս նա հրաժարական տվեց՝ Սիսիանում գարնանը նոր ընտրություններ կլինեն։ Եվ որպեսզի այդ ընտրություններում ՔՊ-ն կարողանա զավթել Սիսիանը, նախ որոշել են զավթել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Սիսիանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ ինչպես նախընտրական կամպանիան, այնպես էլ հանձնաժողովների ձեւավորումը կառավարում է սիսիանցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն՝ իր մերձավորներով։
Նրանք ամեն ինչ արել են, որ հանձնաժողովում յուրայիններ ընդգրկվեն, սակայն նախագահի հարցում չեն հաջողել։ Դեկտեմբերի 17-ին Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ԸԸՀ-ում նախագահի ընտրությունը խաղաղ չի անցել։
Հանձնաժողովի համբարձումյանական թեւը դեմ է քվեարկել նախագահի թեկնածու Արմեն Ստեփանյանին, սակայն նա ընտրվել է՝ 5 քվե ստանալով։ ԸԸՀ նախկին կազմից նա միակն է, որ ընդգրկվել է հանձնաժողովում, մյուսները փոխվել են։
Սակայն Համբարձումյաններն ամեն ինչ արել ենլ, որ նախագահ դառնա Արմինե Անդրանիկյանը, ով նախագահի տեղակալ է ընտրվել։ Սա նշանակում է, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն հույսը դրել է ընտրակեղծարարության վրա, այլապես ինչու են միջամտում հանձնաժողովների ձեւավորման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում