Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ          Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր       Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ    

21 դեկ 2022 10:33

«Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների վարույթները կարճվում են. նոր որոշում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների հետ կապված քրեական վարույթներով Հակակոռուպցիոն կոմիտեն գնում է կարճման որոշումների: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Նույն կերպ կարճվեցին ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Քրեական վարույթով անցնող մեղադրյալները, հայտնվելով բարդ իրավիճակում, չեն կարողացել դուրս գալ երկրից ու ստիպված համաձայնել են՝ վաղեմության հիմքով գործը կարճվի:

Այսպես, «Մարտի 1»-ի գործով վարույթները հերթով տապալվում են, եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ «Մարտի 1»-ը բացահայտելու իր խոստումը չկատարեց:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժողովուրդ» թերթի՝ 21․12.22թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր