Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

21 դեկ 2022 14:03

Քանի՞ գրոշի արժեք ունեն ձեր այդ հայտարարությունները...Ուզում եմ հասկանալ, հիմա դուք եք հոգեպես հանրությանը հաշտեցնում միջանցք տալու մտքի հետ, թե՞…

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը, ներառյալ ՀՅԴ-ն (ի դեմս Գեղամ Մանուկյանի` փրփուրը բերանին), իրար հերթ չտալով արձագանքում են ուրբաթ օրը Հ1-ի եթերում Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ վերջինս չի լսել խորհրդարանական ընդդիմության տեսակետն առ այն, որ իրենք դեմ են միջանցքային տրամաբանությանը:

Արդեն քանի օր է տարբեր ելույթներից կտորներ են տարածում, թե ահա տեսեք, թե ասել ենք, որ դեմ ենք միջանցք տրամադրելուն։
Եթե այդպես է, մի հարցի ևս պատասխանեք. քանի՞ գրոշի արժեք ունեն ձեր այդ հայտարարությունները, եթե միևնույն ժամանակ գիշեր-ցերեկ պնդում եք թշնամու կողմից շրջանառվող այն թեզը, թե ենթադրյալ միջանցքը բանավոր խոստացել է այս իշխանությունը և այդ պնդումով ձեր աջակցությունը հայտնում թշնամու կողմից տարածվող թեզերին: Ընդ որում, դա անում եք ոչ միայն ներսում, այլև դրսում:

Ուզում եմ հասկանալ, հիմա դուք եք հոգեպես հանրությանը հաշտեցնում միջանցք տալու մտքի հետ, թե՞ Էդմոն Մարուքյանը կամ թեկուզ իշխանությունը:

Հիմա իմ պատասխանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին իր իսկ խոսքերով` սրիկայությունը դուք եք անում Հայաստանի նկատմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր