Խաղաղապահներից, որոնք կանգնած են «բնապահպանների» դիմաց, քաղաքական ակնկալիք չի կարող լինել ․․․Հրաման կատարող զինվորից քաղաքական գնահատական ակնկալե՞նք

Մամիջանյանը նշեց, որ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ ստեղծված իրավիճակում խոսքը գնում է մարդկանց կյանքների մասին։
«Այն արկածախնդիրները, որոնք կհամաձայնվեն Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման հարթակ, հակահայկական գործունեություն են ծավալում»,- ասաց նա։
Խմբակցության ղեկավարը անդրադարձավ երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության՝ ռուս խաղաղապահներին առնչվող հատվածին, որը ըստ Մամիջանյանի, շատ է չարչրկվում իշխանությոuնների կողմից։
«Որպես մանր մանիպուլյացիայի արքաներ՝ ՔՊ-ականները դա փորձում էին ներկայացնել ռեվերանս՝ այս կամ այն ուժային կենտրոնին։ Բուն խաղաղապահներից, որոնք կանգնած են «բնապահպանների» դիմաց, քաղաքական ակնկալիք չի կարող լինել, միակ բանը, որ կարող ենք իրենց հայտնել, զորակցությունն է, հայտարարության երկրորդ հատվածն արդեն վերաբերում էր ռուսական քաղաքական վերնախավին, որով ակնկալում էինք գնահատականներ։ Հրաման կատարող զինվորից քաղաքական գնահատական ակնկալե՞նք»,- ասաց Մամիջանյանը։