Ալեն Սիմոնյանը դժգոհ է ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթից.Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ուզում

«Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի ուզում, և՛ չի կարողանում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար սպասելի էր ՌԴ-ի նման արձագանքը:
«Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Այս վերջին գործողությունները, այս վերջին դեպքերը ցույց էին տալիս, որ Մոսկվայի կողմից հնարավոր էր սպասել նման արձագանք, նման գնահատական»,- ավելացրեց նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ այդպիսի արձագանքը գուցե պայմանավորված է նրանով, որ դա խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և այս կերպ ցանկանում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը։