Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին          Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

22 դեկ 2022 11:33

Երբ կլինեն պահեստազորի սպայական կազմի զորակոչն և զորացրումը

Պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զորակոչը կիրականացվի 2022թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2023թ. փետրվարի 20-ը, իսկ զորացրումը՝ մինչև 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։


««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը, իսկ 4-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ»,-ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։


Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, դրա անցկացման ժամկետները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր