Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը          Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու       Տեսանյութ.100.000 ծաղիկ մնաց սահմանին, գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ    

22 դեկ 2022 11:47

Տեսանյութ.Իր ստանձնած պարտավորությունը փաստացի, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը, նրանց ներկայության իմաստը նման ապօրինություններ թույլ չտալն է

Լաչինի միջանցքը փակելու Ադրեբջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Համաձայն եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման անհրաժեշտությունը։ Այս դրույթը, փաստորեն, չի իրագործվում։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Փաստացի ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Ճիշտ է՝ նման բան տեղի է ունեցել Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, քանի որ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության իմաստը հենց նման ապօրինություններ թույլ չտալն է»,-ասաց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր