Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

22 դեկ 2022 12:44

Երևանում դիմակավորված ու դանակով զինված անձինք կոտրելով տան դուռը, տուժողի բերանը կպչուն ժապավենով փակել են, պահել նկուղում ու հափշտակել են մոտ 1 միլիոն դրամ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


«Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանք քաղաքի Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկի բնակիչ 75-ամյա Էդիկ Ա․-ի կողմից, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակվել են, կոտրել են տան դուռը, մտել տուն, դարակից վերցրել այնտեղ եղած գումարը, ապա «սկոճով» կապել են իր բերանը, իջեցրել նկուղ և ստիպել, որ տանը եղած մնացած գումարի տեղը հայտնի։


Տեղում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Արդեն տեղում Էդիկ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տուն մտած անձը ձեռքին ունեցել է դանակ և իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել է 800 հազարից 1 միլիոն ՀՀ դրամ գումար, պատճառելով նաև գույքային վնաս։


Նա հայտնել է, որ հանցագործը եղել է դիմակավորված։ Ու երբ իրեն իջեցրել է նկուղ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն։


Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, հանցագործության գործիք-դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»,-գրել է կայքը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր