«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 դեկ 2022 16:02

Տեսանյութ.Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է հայտնվել նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա Օրուջովան

Արցախցի Ալեն Ղուլյանը շարունակում է ուսումնասիրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ «բնապահպանների» մասնակցությամբ տեսնայութներն ու լուսանկարները՝ բացահայտելով, թե ովքեր են նրանք իրականում։

Նա գրում է.

«Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է հայտնվել նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան..

Վերջինս դեպքի վայրում է հայտնվել «Հատուկ նշանակության ուժերի վետերաններ, շահիդների և վետերանների ընտանիքներ»  հասարակական միություն անդամների հետ։

Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։

Վերջինիս օգնությամբ նշված միության անդամներից երկուսին (ՀՆ ուժերի վետերաններ)`  ովքեր նույնպես «բնապահպանների» շարքերում էին` իրավաբանական կրթություն ստանալու նպատակով սույն թվականի դեկտեմբերին տեղավորել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանում (Գագաուզիա)..

Ի դեպ` 2019-ին էրդողանը այցելել է Կոմրատ և հանդիպել է թյուրքական ծագմամբ գագաուզների հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր