Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

09 հուն 2022 11:29

Ի՞նչ է եղել իրականում և ի՞նչ է կատարվում հիմա. 44-օրյա պատերազմին մասնակիցները ընդհանուր թիվը ստացվում է 92.031 մարդ

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.


«Վկայակոչում եմ թվեր ադրբեջանական պետական աղբյուրների կողմից հրապարակված, ինչպես նաև մեր փորձագետների թիմի կողմից ադրբեջանական սոցմեդիա հարթակում մշտադիտարկման արդյունքներով:


Այսպես, ըստ Ադրբեջանի հանրապետության վիճակագրության պետական կոմիտեի տվյալների 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Պատերազմի վետերանների նախագահական թոշակ» ստացողների թիվը կազմել է 91361 մարդ, 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արդեն 170 776 մարդ: Հիմա ուշադրություն, ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցներից 79415 մարդ ստացել է պատերազմի վետերանի կարգավիճակ:


Պաշտպանության նախարարության պաշտոնական  տեղեկանքի համաձայն ևս 12616 անձի հետ կապված «պարզվում է մարտերին մասնակցելու մասին տեղեկությունը, ստուգվում են փաստաթղթերը»:


Այսպիսով, 44-օրյա պատերազմին մասնակիցները ընդհանուր թիվը ստացվում է 92.031 մարդ:


Հիշեցնեմ, որ պատերազմի ընթացքում և ավարտին մեր թիմի կողմից հրապարակայնացված թվային տվյալը 82670 էր, շեղումը 10629, լավ հիշեք այս թվերը: Ի դեպ, պատերազմի մասնակից 82670 ադրբեջանցի զինվորականներ 2021 թվականի հունվարին պարգևատրվեցին Ղարաբաղի ազատագրության մեդալներով, բոլորն անխտիր՝ ներառյալ զոհվածները, ինչն անուղղակիորեն հաստատեց մեր տվյալների իսկությունը: Սրանցից 79415-ը ներկայում ձևակերպված են որպես պատերազմի վետերաններ, տարբերությունը՝ 3255 զոհվածներն են, ի դեպ, համարյա այս քանակությամբ զոհերի թիվը Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է: Իրականում զոհերը բազմապատիկ ավելի են, շուտով կներկայացնենք գրառումների շարքով, իսկ հիմա ուշադրություն ենք հրավիրում այլ տվյալների վրա, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում ու գնահատենք մեր ու հաղթողի դիրքերից մեզ սպառնացողի իրական վիճակը:


2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պատերազմի հաշմանդամի կարգավիճակ Ադրբեջանում արդեն ստացել են 3000-ից ավելի վետերաններ, գործընթացը շարունակվում է դեռ ու ուշացումների հետ կապված լուրջ դժգոհություններ են հասունանում: Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը, սակայն, բացահայտում է բառի ուղիղ իմաստով սարսափելի իրավիճակ սրանց մոտ: 2020-2022 թվականներին հաշմանդամություն ստացածների թիվը առնվազն կրկնակի, բազմաթիվ հոդվածներով եռակի գերազանցում է նախորդող տարիների միջին վիճակագրական տարեկան ցուցանիշը: 2022 թվականի առաջին չորս ամիսներին հաշմանդամության կարգ ստանալու դիմում ներկայացրած պատերազմական վետերանների թվաքանակը պաշտոնական տվյալներով ավելի քան 20 հազար է:


Պատերազմից հետո սոցիալական օժադակություն է տրվել շահիդների և նրանց ընտանիքների ավելի քան 100 հազար անդամների, նշանակվել են 93 հազար ամենամսյա սոցիալական վճարներ: Անվերջ կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքանն էլ բավական է հասկանալու համար, թե ի՞նչ է եղել իրականում և ի՞նչ է կատարվում հիմա:


Եվ ահա այս պատկերի պարագայում հայկական հասարակությունը հետպատերազմական այս ամբողջ ընթացքում ենթարկվում է տեղեկատվական-հոգեբանական տեռորի բառի ուղիղ իմաստով:


Ադրբեջանցիներն ու թուրքերը անթաքույց սպառնում են պատերազմով՝ անընդհատ շեշտադրելով 2020 թվականի պարտությունը և այն ներկայացնելով որպես բացարձակ կապիտուլյացիա: Տեղական քարոզիչները, արտասահմանյան ու միջազգային խաղաղության հրեշտակները ջանք չեն խնայում ներկայացնելու մեր ողբերգական, համարյա անհույս վիճակը, հաղթական թուրքերին դիմակայելու բացարձակ անկարողությունը, և այլն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր