Ձիթապտղի տերևներից պատրաստված բուժիչ թեյը օգտակար նյութերի մի ամբողջ հանք է          Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին       «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին    

26 դեկ 2022 11:51

Վանաձորի 38-ամյա բնակիչը հայտնել է, որ սպանել է կնոջը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022թ. դեկտեմբերի 25֊ին Վանաձոր քաղաքում կատարված կնոջ սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:


Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է նույն օրը Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, ով  հայտնել է, որ սպանել է կնոջը։


ՀՀ քրեական օրենսգրքի 155֊րդ հոդվածի 2֊րդ մասի 9֊րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Վանաձոր քաղաքի Ֆիդայինների 7 փողոցում գտնվող տանը կից տաղավարում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին` պարանոցի հատվածում կտրած, ծակած վերքերով։


Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:


38-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:


Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:


Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր