Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

26 դեկ 2022 17:58

ՊԵԿ–ը կազմակերպել է կեղծ հարսանիք, բացահայտել ու տուգանել ստվերում գումար աշխատողների.Տարոն Իսպիրյանը և Թամարա Պետրոսյանը տուգանվել են 1 մլն դրամով

ՀՀ ՊԵԿ–ը բացահայտել է կանխիկ գումարների շրջանառության հետ կապված մի շարք խախտումներ։ Տնտեսվարողները տուգանվել են «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքը խախտելու համար։ Տեղեկատվությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով` կոմիտեի աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մասնավորապես` կազմակերպել են «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության մտացածին արարողություն ու բացահայտել ստվերում աշխատող տնտեսվարողների։
Բոլոր ընկերություններում կանխավճարի մուծումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն ու չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:
Այսպիսով` ավտովարձույթի ծառայություններ մատուցող «Միլենիում սվիթ» ընկերությունից պատվիրվել են չորս ավտոմեքենա` ընդհանուր 860 000 դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է 500 000 դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 000 000 դրամ:
«Մոնամի» ծաղկի սրահից պատվիրել են 3 500 000 դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար առձեռն վճարվել է 1 000 000 դրամ կանխավճար։ Գանձումից հետո կրկին չի տրամադրվել ՀԴՄ կտրոն։
Ընկերությունը տուգանվել է 990 հազար դրամով:
«Հարսանեկան տորթը» պատվիրելու համար «Ագնես քեյկս» ֆիրմային անվամբ անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 100 000 դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար առձեռն վճարել են 500 000 դրամ կանխավճար, ՀԴՄ կտրոնը կրկին չի տրամադրվել։ Տուգանքի չափը կազմել է 825 հազար դրամ:
«Go travel» ֆիրմային անվամբ տուրիստական ընկերությունից էլ կոմիտեի աշխատակիցները պատվիրել են հարսանեկան ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ` մոտ 2,5 մլն դրամ ընդհանուր արժողությամբ։ Նախնական առձեռն վճարել են 500 000 դրամ։ Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 հազար դրամ:
«Grace Bridals» հարսանյաց հագուստի սրահում ՊԵԿ–ը պատվիրել է 500 000 դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարել է 100 000 դրամ կանխավճար։ Այս դեպքում էլ կտրոն չեն տրամադրել։ Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 150 ՀՀ դրամ:
Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան (որը հայտնի է Պոնչ մականունով,– խմբ. ) և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկել են վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարվել է 500 000 դրամ։ Զույգը տուգանվել է 1 000 000 դրամով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր