Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

26 դեկ 2022 15:50

Ադրբեջանը ճանապարհը պարտադրված է փակել,նա ստիպված է լինելու գնալ զիջումների.գնաց կոնկրետ քայլերի, բայց թուրքերի կողմից սպասվելիք հարձակումը տեղի չունեցավ

Արցախում գոյություն ունեցող իրավիճակը ունի հակակշիռներ և Արցախի երեկվա հանրահավաքից  կատարված հայտարարությունները լուրջ ազդեցություն կարող ենք գործել ինչպես համաշխարհային կենտրոնների, այնպես էլ տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի, ՌԴ-ի վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։


Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ճանապարհը պարտադրված է փակել՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից:


«Ադրբեջանը այս եղանակով գնացել է ծայրահեղ քայլի, քանի որ չեմ կարծում, թե Ալիևը ցանկանում էր հայտնվել այդ իրավիճակում։ Ամենայն հավանականությամբ Ալիևին ներքաշեցին այս ամենի մեջ և նա վստահ էր, որ Թուրքիան Նախիջևանում գտնվող իր ռազմական հնարավորությունները կօգտագործի՝ «միջանցքը» բացելու և երկկողմանի հարձակման համար, որի արդյունքում հնարավոր կլինի բացել «միջանցքը»՝ անելով թուրանական ծրագրին անցնելու արմատական քայլերից մեկը։


Այս առումով պետք է նշել, որ  «Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան։ Ալիևը չէր կարող չգնալ այս քայլին, քանի որ աներևակայելի օգնություն էր ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում, հսկայական շինարարություն է կատարվել, ճանապարհներ են կառուցվել, որոնք պետք է դառնան Չինաստանից եկող ապրանքների գլխավոր հանգույցը, ինչը բացահայտորեն  ուղղված է ռուսական շահերի դեմ։ Փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմում շատ ադրբեջանցի զինվորականներ կռվում են ուկրաինական ճակատում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ստացվում է, որ Ալիևից պահանջվում է հրկիզել հարավը ևս, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենա  Ուկրաինայում ճնշում գործադրել։ Բոլորը վախեցած են նրանից, որ ռուսական ուժերը բազմապատկվում են և ամբողջ աշխարհը ստիպված կլինի ճանաչել Ուկրաինայի պարտությունը։ Այս դեպքում հասկանալի է, որ Ադրբեջանը ուղիղ չի առճակատվի ՌԴ-ի դեմ, ուստի դա անում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վերսկսկելու տարբերակով»,- ասաց Խաչատրյանը։


Վերջինիս կարծիքով՝ այսօր այդ կոնֆլիկտը ունի լուրջ հակակշիռներ, ի տարբերություն 44-օրյա պատերազմի։


«Թուրքական զինուժի գլխին լուրջ վտանգներ են կախված։ Ստացվեց, որ Ադրբեջանը գնաց կոնկրետ քայլերի, բայց թուրքական զինուժի կողմից սպասվելիք հարձակումը տեղի չունեցավ, ինչը պայմանավորված է Իրանի քայլերով։  Կապանում հյուպատոսարան բացելը, ամենամարտունակ զորամիավորումները մեր սահմանին մոտ տեղափոխելը, հստակ ուղերձ էին։ Ընդ որում պետք է ընդգծել, որ միայն Իրանը չէ, որ հանդես է եկել նման ուղերձներով, մոտ մեկ ամիս առաջ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի օրերին, Հնդկաստանը հանդես եկավ հայտարարություններով, որոնց ուղերձն այն  էր, որ Հնդկաստանը կանգնած է ՀՀ-ի կողքին՝ զենքի մատակարարման և զինվորական կադրերի վերապատրաստման առումով։ Թուրքիան և Արևմուտքը, ըստ էության, հասկացան, որ գործ ունեն Իրան-Հնդկաստան տանդեմի հետ, ինչը Արևմուտքի համար բավականին լուրջ է, հատկապես հաշվի առելով, որ ներկայիս աշխարհում Հնդկաստանն է կշեռքի այն ծանրաքարը, որը նժարը կարող է ուղղել մեկի կամ մյուսի կողմը։ Ուստի ստեղծված այս իրավիճակում երեկվա հանրահավաքի հայտարարությունները կարող են զգալի արդյունավետություն ունենալ՝ հաշվի առնելով վերը նշված հակակշռող հանգամանքները»,- նշեց Խաչատրյանը։


Հարցին՝ ինչ հանգամանքներ կարող են ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը, քաղաքագետը ընդգծեց․


«Ըստ էության Ադրբեջանի թիկունքում այսօր երաշխավորված բազմություն չկա, ինչպիսին, որ կար 44-օրյա պատերազմի ժամանակ, ուստի Ալիևը ստիպված է լինելու գնալ զիջումների»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր