ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն          Վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է մեկնաբանեն ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը       Փաշինյանի հախուռն գործելաոճը միտված է ոչ թե ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը    

28 դեկ 2022 13:05

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ աշխարհի համար

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ աշխարհի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ,РИА Новостиե գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:


«Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ սպառնալիքները, որոնք Ուկրաինան ներկայացնում Է տեղեկատվական տարածքում, կրում են համընդհանուր բնույթ»,- ասել է նա։ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ «իրականում ՆԱՏՕ-ն այսօր իրականացնում է թվային զենքի անվերահսկելի բաշխում այս երկրի միջոցով»։


«Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով միջազգային հանրության բոլոր անդամների համար. այսօր տեսադաշտում է Ռուսաստանը, իսկ վաղը մեր փոխարեն կարող է լինել ցանկացած այլ պետություն, որն անցանկալի Է Վաշինգտոնի համար»,- զգուշացրել է դիվանագետը։ Ավելի վաղ «РИА Новости»-ին տված հարցազրույցում Սիրոմոլոտովը հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զգալիորեն աճել է ռուսական տեղեկատվական ռեսուրսների և ենթակառուցվածքների օբյեկտների դեմ կիբեռհարձակումների թիվը։ Դրանք գրանցվում են հիմնականում Հյուսիսային Ամերիկայի և Եվրամիության երկրներից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր