ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»          Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»       Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ»    

28 դեկ 2022 15:12

Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում,հայտարարել են ՀՀ-ի հետ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծման հնարավորության մասին

Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծման հնարավորության մասին։ Այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը։


«Կարող է ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձեւաչափ»,- ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։


«Մոսկվայի եւ Բրյուսելի բանակցային ձեւաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաեւ Վաշինգտոնի առաջարկած ձեւաչափի ստեղծումը։ Բայց որեւէ այլ ձեւաչափ խելամիտ չի թվում»,- ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր