Օրվա ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Մայիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ից 26-ը Արեգակի վրա հայտնաբերվել է ակտիվության բազմաթիվ կենտրոններ, ինչը հղի է Երկրի բնակչության համար տհաճ դրսեւորումներով    

30 դեկ 2022 14:39

Տեսանյութ.Առավոտյան հելնում, ֆեյսբուքում գրառում են անում Արցախի մասին, իսկ երեկոյան՝ «տժժում».Լևոն Քոչարյանի թիմակիցները ինքնամոռաց տժում են Վալենսիայում

Համացանցում տարածվել է բացառիկ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Լևոն Քոչարյանի թիմակիցը՝ հայրենիքի փրկիչ ձևացող Հովհաննես Հարությունյանը, ինքնամոռաց պարում ու քեֆ անում։

Իհարկե, բոլորն ունեն անձնական կյանքը վայելելու ու երջանկանալու իրավունք, դա չի քննարկվում ու ոչինչ չկա տարօրինակ։ Ուղղակի այստեղ տարօրինակն այլ բան է. Հայաստանի ընդդիմությունը, որը պարբերաբար մեղադրում է իշխանություններին իբր Արցախի հարցով ոչինչ չանելու մեջ ու ասում, որ դրա փոխարեն Երևանն են զարդարում տոնակատարությունների համար, զբաղված է ամանորյա վայելքներով։

Իշխան Սաղաթելյանը մեկնում է Դուբայ ընտանիքի հետ հանգստանալու, իսկ Լևոն Քոչարյանի թիմակիցն էլ քեֆ-ուրախությունների մեջ է։ Առավոտյան հելնում, ֆեյսբուքում գրառում են անում Արցախի մասին, իսկ երեկոյան՝ «տժժում»՝ մոռանալով, որ Արցախը 20 օր արդեն շրջափակման մեջ է։ Իրենք իրենց կյանքն են վայելում Արցախի մասին մոռացած, իսկ սեփական երեխաներին տոնածառի մոտ ուղեկցող ծնողներին էլ դավաճան կոչում. հետաքրքիր է։

Եվ ինչպես հայտնի խոսքն էր ասում՝ «այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր