Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

30 դեկ 2022 19:05

ՌԴ ԶՈւ–ն ինտենսիվ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի օբյեկտներին. ՊՆ

ՌԴ ԶՈւ–ն այսօր ինտենսիվ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 29-ին ՌԴ ԶՈւ–ն օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկական օբյեկտներին։ Հարվածը ծառայել է նպատակին, բոլոր նշված թիրախները խոցվել են»,–ասված է հաղորդագրությունում։

ՊՆ–ի տվյալներով` հարվածի հետևանքով կանգնեցվել է զինտեխնիկայի և ռազմամթերքի արտադրությունն ու վերանորոգումը, ինչպես նաև դադարեցվել Ուկրաինայի արևմտյան շրջաններից Ուկրաինայի ԶՈւ–ի պահեստազորի տեղափոխումը։

Երկաթուղային բեռնափոխադրումների խափանման հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի համար մատակարարված օտարերկրյա սպառազինությունն արգելափակվել է թիկունքային շրջաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր