Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, ևս 50 տարի ժամկետի երկարացման հնարավորությամբ          Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց       ՀՀ-ն ու ԱՄՆ-ը հրապարակել են ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն    

02 հուն 2023 14:15

Իսրայելական հրթիռային գրոհի պատճառով Դամասկոսի օդանավակայանը շարքից դուրս է եկել

Դամասկոսի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել իսրայելական հթրիռային գրոհի պատճառով, սիրիացի երկու զինվորական զոհվել է, տեղեկացրել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես տեղեկացրել են Սիրիայի պաշտպանության նախարարությունից, հարվածը Դամասկոսի օդանավակայանին եւ շրջակայքին հասցվել է տեղի ժամանակով ժամը մոտ 02.00-ին, Թիվերիադյան լճի կողմից։

«Ագրեսիայի հետեւանքով զոհվել է երկու զինվորական, եւս երկուսը վիրավորվել է, հասցվել է նյութական վնաս, Դամասկոսի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել»,- նշվել է նախարարության հայտարարությունում։

Ավելի վաղ սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաքի հարավին։ ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է երկնքում պայթյունների եւ ՀՕՊ աշխատանքի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր