Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

03 հուն 2023 16:15

Ամանորի գիշերը Մակեևկայում սպանվել է 400 և վիրավորվել 300 մոբիլիզացված ռուս զինվորական․Ռուսական կողմը չի հաստատում զոհերի թիվը

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության վարչությունը տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ Ամանորի գիշերը հարված է հասցվել Մակեևկայում (Դոնեցկ) մոբիլիզացված ռուս զինվորների տեղակայման վայրին։ Արդյունքում, ըստ ուկրաինական կողմի, զոհվել է մոտ 400 մոբիլիզացված, մոտ 300-ը՝ վիրավորվել։ Ըստ որոշ տեղեկությունների, հարվածը հասցվել է HIMARS հրթիռային կայանից։

Ռուսական կողմը չի հաստատում զոհերի թիվը։ Ռուսամետ ԴԺՀ-ի ղեկավարները հայտնում են այս հրետակոծության հետևանքով ավելի քան 15 վիրավորի մասին։ Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային գնդակոծում են Դոնեցկի արևմտյան արվարձանները և Մակեևկայի մի քանի շրջանները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով այդ քաղաքների դրածո վարչակազմերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր