Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

06 հուն 2023 10:31

Միայն այդ դեպքում կարող են բացել ճանապարհը, եթե պետք լինի, անգամ ուժ կկիրառեն.Ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցով քայլեր են արվում․«Ժողովուրդ»

Արցախի շրջափակումից օրեր անց արդեն հայաստանյան քաղաքական իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել ռուս խաղաղապահներին ավելի լայն լիազորություններ տալու հավանականության մասին։


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էր հայտնել։ «Մեզ հասած տեղեկություններով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն այժմ ակտիվորեն աշխատում են այդ օրակարգի շուրջ։


Տեղեկացանք, որ խոսքն Արցախում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելու մասին է, ինչից հետո նրանք ոչ միայն միջանցքի կամ սահմանների անվանտգությունն ապահովելու, այլ նաև՝ տեղաբնակների պաշտպանությունը, նրանց հումանիտար ու կենսական նշանակության այլ հարցերը լուծելու գործիքակազմ կունենան։ Առավել պարզ ասած՝ ինչ-որ մի խումբ, իր իսկ քմահաճույքներից ելնելով, չի կարող գալ ու որոշել ճանապարհ փակել, կամ եթե նման բան տեղի ունենա, ապա հստակ, սևը սպիտակի վրա գրված է միջազգային (տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի) կանոնադրության համաձայն՝ խաղարար առաքելություն իրականացնողները կարող են բացել ճանապարհը, եթե պետք է լինի, անգամ ուժ կկիրառեն»:


Մանրամասները՝ թերթի համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր