Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

07 հուն 2023 17:42

Ինչո՞ւ է Հանրային հեռուստաընկերությունը հաղորդավարի խոսքից կրճատել Վեհափառին երախտագիտություն հայտնելու հատվածը

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը գրում է.

«Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:

Համերգը նկարահանվեց և հեռասփռվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն…

Ցավալի է, բայց, մանավանդ, անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը: Արդ, այստեղ ենք հրապարակում դահլիճում հնչած, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում փոքրոգությամբ կտրված հատվածը.

«…Որդիական ակնածանքով ու սիրով մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ Իր օրհնությամբ կյանք պարգևեց այս նախագծին:

Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Երախտագիտության մեր սրտագին խոսքն ենք հղում տոնական այս համերգի հովանավորներին՝ Հայ բարեգործական ընդհանուր միությանը, Էվոկաբանկին, Կոնվերսբանկին, Արմսվիսբանկին և բոլոր աջակիցներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր