Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ «Հրապարակ»          Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում․ «Հրապարակ»       Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»    

07 հուն 2023 12:48

Արայիկ Հարությունյանը այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր.Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։


Համաձայն հրամանագրերի՝


Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։


Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր