Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

08 հուն 2023 20:25

Տեսանյութ.Մենք ունեցել ենք մի քանի դեպքեր, որոնք անընդունելի են ինձ համար. Ռուբեն Վարդանյան

Արցախում մարդկանց 90 տոկոսը ճիշտ եւ հանգիստ ընդունում է իրավիճակը, բայց կան մի քանի պատմություններ, որոնց մասին կուզեի խոսել ` առանց անուններ տալու: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ունեցել ենք մի քանի դեպքեր, որոնք անընդունելի է իմ համար որպես մարդ: Օրինակ`ունեւոր  մի ընտանիք գնացել է հանգստանալու` օգտագործելով իր կապերը եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողված մարդու հնարավորությունը` տեսեք, նա կարողացավ գնալ, իսկ մյուսները չկարողացան գնալ, դա այդպես չի, ես դա չեմ ընդունում: Չեմ ընդունում, որ մի ընտանիք մի քանի տոննա բենզինը պետք է փոխի հացով, երբ մենք շտապօգնության մեքենաների բենզինի խնդիր ունենք, չեմ ընդունում, նա պետք է դա բերեր հանձներ օպերատիվ շտաբ, որովհետեւ մենք բոլորս մի նավի մեջ ենք եւ պետք է ճանապարհը գնանք միասին: Ես չեմ ընդունում այն խանութների տերրեին, որոնք պահում են ապրանքը եւ իրենց բարեկամներին ու ծանոթներին են տալիս: Իրավիճակը շատ լուրջ է, բայց ես ուզում եմ ասել մի բան, ես իմ կողմից անելու եմ ամեն ինչ, օրինակ դառնալով բոլորի համար, որ մենք դուրս գանք այս վիճակից: Շնորհավորելով Սուրբ Ծնունդը` ուզում եմ ասել, որ մեզ միավորողը սերն է, հավատը եւ հույսը, որ մենք կարող ենք միասին ամեն ինչ հաղթահարենք եւ ես վստահ եմ` դա մենք անելու ենք»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր