Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

16 հուն 2023 11:59

Պուտինը փոխում է պատերազմ վարելու մոտեցումները.Կես տարվա ընթացում պատրաստվել «որոշիչ ռազմավարական գործողությունների

Ռուսաստանն առաջիկա վեց ամիսների ընթացքում ձգտելու է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել ու պատրաստվել «որոշիչ ռազմավարական գործողությունների՝ վերջ դնելու Ուկրաինայի հակահարձակողական հաջողություններին», կարծում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինստիտուտի վերլուծաբանները գրում են, որ պատերազմի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանը չի հասել իր օպերատիվ նպատակներին՝ չի հաջողվել գրավել Կիևը, Լուգանսկի ու Դոնեցկի շրջանները, պահել Խարկովի շրջանը կամ Խերսոնը, էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հրթիռային հարձակումները չեն բարոյալքել ուկրաինական հասարակությանը։
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում իր մաքսիմալիստական նպատակներից․ նա այժմ, ըստ վերլուծաբանների, փոխում է պատերազմ վարելու մոտեցումները։ Ինստիտուտի փորձագետները գրում են, որ ռուսական բանակը կարող է փորձել  խոշոր հարձակում իրականացնել Լուգանսկի շրջանում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր