Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

17 հուն 2023 23:26

Տեսանյութ.16 երեխա Հայաստանից վերադարձել է Արցախ

16 երեխա՝ Եվրատեսիլի հայտնի խմբից, վերջապես կարողացան միավորվել իրենց ծնողների հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը՝ ուղիղ կապ հաստատելով Ստեփանակերտից:

Նա նշեց, որ լուրն այսօր էր հասել, բայց որևէ մեկը չէր ուզում հայտնել այդ մասին, մինչև երեխաները չէին հասնի Ստեփանակերտ:

"Մեծ ուրախություն է այս պահին տիրում Ստեփանակերտում: Շնորհավորում եմ բոլորիս՝ 16 երեխա այսօր միավորվեց իրենց ընտանիքների հետ",- ասաց Անթառանյանը:
Երեխաներին Արցախում դիմավորել են փուչիկներով:
Երեխաները շրջափակման պատճառով 37 օր ապրել են Գորիսում:
Հիշեցնենք, որ Արցախը 37 օր գտնվում է լիակատար շրջափակման մեջ, այնտեղ հումանիտար ճգնաժամ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր