Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

18 հուն 2023 17:42

Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպել են, կարծում եմ, Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով

Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. այս մասին ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։

«Հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են ադրբեջանցիների փոխանցած տվյալներն առ այն, որ հայկական կողմը  ականներ է տեղափոխել այս միջանցքով, այնուհետև այդ ականներն օգտագործվել են եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ՝ ականապատելու ադրբեջանական դիրքերին հարող տարածքները»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը մի պարզ բան է առաջարկել. «Եռակողմ համաձայնագրով երթևեկությունը (Լաչինի միջանցքով) վերահսկելու լիազորությամբ օժտված զորակազմը բոլոր հնարավորություններն ունի ստուգելու յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների առյակությունը»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ներկայանալով որպես «բնապահպաններ»՝ ցուցարարները հրաժարվում են լքել տարածքը և վրաններ են տեղադրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր