Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավոր          Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

19 հուն 2023 12:30

Դժբախտություն՝ դժբախտության ետևից.Արցախում հոսանքի հաճախակի տատանումներից հրդեհ է բռնկվել

Հունվարի 18-ին ժամը 18:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 21 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է էլեկտրավահանակ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։



Ժամը 18:59-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ այրվում է էլեկտրահաշվիչի լարերը: Շենքը հոսանքազրկվել է, որից հետո հրշեջ-փրկարարները մարել են կրակը: Հրդեհի մասին հաղորդվել է «Արցախէներգո» ՓԲԸ-ին:



Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին. Հովհարային անջատումների և հոսանքի հաճախակի տատանումների ժամանակ ցուցաբերել զգոնություն։
Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների, գազի բալոնների օգտագործաման ժամանակ՝ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր