MAGA-ի կողմնակիցներնը Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ են տեսնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին          ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ       Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին    

19 հուն 2023 12:00

Անհասկանալի է, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում են 15 զինվորները մնացել հրդեհվող կացարանում և մոխրացել. Իսկ ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս պատմության մեջ անհասկանալի է, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում են 15 զինվորները մնացել հրդեհվող կացարանում և մոխրացել: Իսկ ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում: Հարցականները շատ են... ափսոս մեր զինվորները...
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր