Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նպատակը հասնել իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն          Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ       Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը    

22 հուն 2023 11:31

Տեսանյութ.Եկեք հանուն խաղաղության մեկտեղենք մեր ջանքերը, որոնք կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը. Ա. Հակոբյան

Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են: Այս մասին Թեհրանում՝ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:

Սիրելի՛ տիկնայք,

Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»,- ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր