ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

23 հուն 2023 17:14

39-ամյա կնոջը ծեծի է ենթարկել ապահովագրական ընկերության 34-ամյա ամուսինը ու սպառնացել, որ եթե կինը, ով հղի է, պտղից չազատվի, ինքը կսպանի նրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող տներից մեկում ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը և սպառնացել, որ նրան կսպանի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
 
Ոստիկանները պարզել են, որ 39-ամյա կնոջը ծեծի է ենթարկել 34-ամյա ամուսինը ու սպառնացել, որ եթե կինը, ով հղի է, պտղից չազատվի, ինքը կսպանի նրան։

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը աշխատում է Հայաստանում հայտնի ապահովագրական ընկերություններից մեկում որպես վթարային մասնագետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր