Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

24 հուն 2023 14:38

Ինձ ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա.ունեմ հայկական արմատներ եւ ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հետխաղային ասուլիսում հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի արգելել գրել տեսախցիկին Արցախի մասին։

Քառորդ եզրափակիչում ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ հաղթանակից հետո հայ մարզիկը տեսախցիկի վրա գրություն չի թողել։

Նախորդ երկու հաղթանակներից հետո Խաչանովը աջակցություն էր հայտնել Արցախին։

«Ինձ արգելելու կամ պատժելու պահանջների մասին ոչինչ չեմ լսել։ Ինձ ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա։

Բացմիցս ասել եմ, որ ունեմ հայկական արմատներ եւ ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով։

2021-ն կնոջս եւ որդուս հետ այցելել էի Հայաստան։ 10-12 օրում եղանք բազմաթիվ գեղեցիկ վայրերում, վանքերում։ Ավելի լավ ճանաչեցի երկիրը։ Վերջում էլ վարպետության դաս անցկացրեցի 300-400 երեխաների համար։ Զարմացած էի, թե ինչքան ուժեղ էին նրանք ցանկանում տեսնել ինձ։ Շատ հաճելի էր»,- Խաչանովի խոսը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր