«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

25 հուն 2023 13:26

Ադրբեջանի բանակում էլ մի մխիթարական վիճակ չէ. Խիղճ ունեցեք, անգամ բանտարկյալներին չի կարելի նման պայմաններում պահել. ադրբեջանցի լրագրողը քննադատել է ՊՆ-ին

Ադրբեջանցի լրագրող Ֆերիդ Իսմայիլովը իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ Առաջին բանակային կորպուսի զինվորական հոսպիտալի անմխիթար վիճակի համար։

«Եթե ՊՆ ղեկավարության մեջ կա մարդ, ով մի քիչ խիղճ ունի, թող գնա հիվանդանոց։ Թող տեսնի, թե այդ հիվանդանոցի քանի պատուհաններ են ծածկված փայտով, ցելոֆանով, ո՞ր դարից են մնացել սանհանգույցները, ինչպես են աշխատում ջեռուցման համակարգերը, խմելու ջրի որակը, ինչպես են առաստաղները թափվում զինվորների գլխին և այլն»,- գրում է լրագրողը։ Նրա խոսքով՝ այնտեղ բուժում անցնող զինվորներից մեկն այդ բուժումը դժոխք է անվանել:

Լրագրողը հոսպիտալի վիճակի մասին հայտնել է պատգամավորներին ու ցամաքային զորքերի հրամանատարությանը, սակայն մեկ տարուց ավելի է՝ նրանցից ոչ մի պատասխան չկա, ոչ մի գործողություն չի արվում։

«Այս հոսպիտալը, որը սպասարկում է տասնյակ հազարավոր զինվորականների, տարիներ շարունակ չի վերանորոգվել։ Ինչո՞ւ։ Այս զինվորների տեղում կարող են լինել ձեր երեխաներն ու ձեր հարազատները։ Չէ՞ որ նրանք էլ ինչ-որ մեկի զավակն են, եղբայրը, կյանքի ուղեկիցը… Խիղճ ունեցեք, անգամ բանտարկյալներին չի կարելի նման պայմաններում պահել, ոչ միայն այս երկրի քաղաքացիներին»,- գրել է Իսմայիլովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր