Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

26 հուն 2023 10:29

Տղաները չեն վառվել, վառել են․Երեխեքը փող էին դրել՝ ջուր էին քաշել իրենց զորամասում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազատ գյուղում մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում պնդում է` տղաները չեն վառվել, վառել են: Նրա խոսքով` բանակում անտերություն է, սակայն իրենք չեն պատրաստվում ներել, առավել եւս՝ հանդուրժել մեղավորներին։ «Մինչեւ Եվրոպական դատարան գնալու ենք, չենք թողնելու այսպես»,- ասում է Արամի պապիկը:


- Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` վառարանը բենզինով վառելու հետեւանքով է հրդեհ բռնկվել: Սակայն ոմանք չեն հավատում Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:


- Չէ, նման բան չկա, դրանք լրիվ դավաճաններ ու մարդասպաններ են, էդ հայտարարողներն էլ են մարդասպան, հենց իրենք են սպանել:


- Ինչո՞ւ եք այդպես ասում, ո՞վ է սպանել:


- Ես եղել եմ դիահերձարանում, տվյալների համաձայն՝ երեխան ինչ դիրքով որ պառկած է եղել, էդ դիրքով էլ վառվել է: Տեղից վեր չեն կացել, ինչ դիրքով քնել՝ էդ դիրքով էլ վառվել են: Որ ասում են՝ տեղներից հելել են, սուտ ա, հեքիաթ: Ես կանգնեմ էդ սենյակի մեջտեղում, հինգ լիտր բենզին որ իմ վրա լցնեն, վեր կկենամ կգնամ….


- Բայց ո՞վ կարող էր տղաներին սպանել, ինչո՞ւ:


- Մարդասպանը բանակն ա: Իրենց միջից։ Թե որ մի աֆիցերն ա եղել, ես չգիտեմ:


- Հիմա դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:


- Բողոքարկելու եմ, մինչեւ Եվրոպական դատարան գնալու ենք: Ես հիմա գնում եմ մեկ այլ ծնողի հետ հանդիպման, պիտի պայմանավորվենք, հասկանանք՝ ինչ ենք անում:


- Արամի թաղմանը բանակից կամ իշխանություններից որեւէ մեկը ներկա եղե՞լ է:


- Ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանից բացի որեւէ մեկը չի եկել:


- Պետությունից որեւէ ֆինանսական օժանդակություն ստացե՞լ եք:


- Որոշակի ծախսեր՝ թաղման հետ կապված։ Ես չէի ընդունում, ասացին, որ պետական ծախս է, պետք է անեն: Տարան երկու տարի թունավորեցին ու վառեցին: Բանակում բարդակ ա: Ես ամեն տեղ չեմ եղել, այնտեղ, որտեղ իմ թոռն է եղել, երեխեքն իրենց լավ էին զգում, զինվորը, որ գլխին տեր չունենա, լավ կզգա…. էդ ա վիճակը:


- Այդ զորանոցում տեղեկացանք, որ խմելու ջուր չի եղել, զինվորներից երկուսը գնացել են աղբյուրից ջուր բերելու:


- Խմելու ջուր կար քաշած, մի տասն անգամ ես եղել եմ էնտեղ: Երեխեքը փող էին հավաքել, նոր ջրագիծ փորել:


- Զինվո՞րն էր փող ծախսել ջրագիծ քաշելու համար:


- Երեխեքը փող էին դրել, ջուր էին քաշել: Իրենց մոտ միշտ շշով ջրեր են դրված եղել նաեւ:


- Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:


- Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց: Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ: Անձամբ դիմելու եմ հետաքննություն սկսելու համար, մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են: Գլուխս ցավում ա, էլ սրանցից գլուխ չեմ հանում»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր