Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

26 հուն 2023 20:00

Ադրբեջանցին իբր տեսնելով Ազատում հրդեհի կադրերը, անմիջապես ճանաչել է տունը, որտեղ մեծացել է

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանը, որտեղ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, նախկինում ադրբեջանցու տուն է եղել։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ այդ տանն ապրել է Վարդենիսի շրջանի (նախկին՝ Բասարգեչար-խմբ․) արհեստագործական ուսումնարանի ուսուցիչ Կամանդար Հասանովը։ 

Վերջինս, ղարաբաղյան շարժման ու Արցախյան պատերազմի բռնկման ժամանակ, իբր, լքել է այդ տունը և մեկնել Ադրբեջան։

Լրագրողները զրուցել են նախկինում այս տանը ապրած ընտանիքի հետ։ 

Կամանդար Հասանովի որդու խոսքով՝ երբ տեսել է հրդեհի կադրերը, անմիջապես ճանաչել է տունը, որտեղ մեծացել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր