Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են          Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 000 դրամ ամսավճար       ԱՄՆ-ի կողմից ռազմական դրությունը պահպանվելու դեպքում կբացվեն այլ ճակատներ    

26 հուն 2023 14:16

Լարված իրավիճակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 8 ամսական աղջնակ է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 8 ամսական աղջնակ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկից։

Այս պահին հիվանդանոցում լարված իրավիճակ է ստեղծվել։ Եվ դեպքի մասին տեղեկությունն արդեն իմացել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ու արդեն հիվանդանոց են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր