Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին          Բայց լավ ա արել՝ ինչ որ արել ա. Ալեն Սիմոնյանը՝ մոր մասնակցությամբ հայտնի տեսանյութի մասին       «Զատիկին ձեր սեղաններին մի՛ դրեք ո՛չ ԿՈՒԼԻՉ, ո՛չ ՆԱՊԱՍՏԱԿ». Վահե Քոթանյան    

26 հուն 2023 15:04

Բրիտանացի դերասանը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը,ստացել է ամենաբարձր միավորը աչքերի և կատարյալ ձևավորված շուրթերի միջև եղած հեռավորության համար. ֆոտո

Բրիտանացի դերասան Ռեջ Ժան Փեյջը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ տղամարդը։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Լոնդոնի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, բժիշկ Ջուլիան Դե Սիլվան 34-ամյա դերասանի դեմքը վերլուծել է «ոսկե հատվածի կանոնով»։ Պարզվել է, որ «Բրիջերթոնները» սերիալի աստղի համամասնությունները 93,65%-ով մոտ են կատարելությանը։

«Նրա դասական գեղեցիկ դեմքի և շքեղ շագանակագույն աչքերի շնորհիվ նա հաղթում է: Նա ստացել է ամենաբարձր միավորը աչքերի և կատարյալ ձևավորված շուրթերի միջև եղած հեռավորության համար։ Միակ գնահատականը, որի համար նա ավելի ցածր միավոր է ստացել, եղել է քթի լայնությունն ու երկարությունը»,- ասել է բժիշկը։

Ռեջե Ժան Փեյջից բացի՝ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց ցուցակում, ըստ բժիշկ Դե Սիլվայի, ընդգրկվել են ավստրալիացի դերասան Քրիս Հեմսվորթը, ամերիկացի դերասան Մայքլ Բի Ջորդանը և բրիտանացի երաժիշտ Հարի Սթայլսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր