Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

26 հուն 2023 22:16

Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների. Ավինյանին ցանկացած գնով անցկացնել է պետք

Նիկոլ Փաշինյանի համար գերնպատակ է դարձել Երեւանի քաղաքապետի ընտրություններում 51 տոկոս հավաքելն առ այն, որ մտադրվել են Տիգրան Ավինյանին անցկացնել ամեն գնով։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանն անձամբ է հայտարարել, որ հանդիսանում է ՔՊ-ի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու։ Ընդ որում, այս հայտարարությունը հնչել է Սուրմալուի փլատակների վրա։

Ըստ էության, ողբերգության վրա միավորներ հավելու քայլով դրվեց նրա ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, որը քողարկելու համար հետագայում Ավինյանը նշանակվեց քաղաքապետի տեղակալ։ Այս կարգավիճակում արդեն նրա գործունեության լուսաբանմանը լծվեց ամբողջ քաղաքապետարանը։ Հենց Ավինյանն է շրջում վարչական շրջաններով ու ինչ-որ խոստումներ տալիս, որոնք իրականացնելու համար շտապում են շինաշխատանքներ սկսել՝ չմտահոգվելով անգամ մրցույթների օրինականությունն ապահովել։ Թույլատրում են բոլոր հնարավոր ու անհնարին կառուցապատումները, եւ ոչինչ, որ դրանք բացահայտ խախտումներով են ուղեկցվում։ Կարեւորն այս պարագայում, ըստ քպական իշխանության, արդյունքի ապահովումն է։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում լրջորեն քննարկվում է քաղաքապետի ընտրությունները հուլիսին անցկացնելու տարբերակը։ Հիմա կասեք՝ մի քանի ամսվա համար ինչու պետք է գործող քաղաքապետի հրաժարականի պահանջ դնեն, ինչով է նա իրենց խանգարում։ Քաղաքապետը չի խանգարում, անգամ ցանկության դեպքում չի կարող, բայց վստահ չեն ընտրողների վրա ու փորձում են այնպիսի ժամանակ ընտրել, երբ ընդդիմության ընտրազանգվածը հնարավորինս պասիվ կլինի։ Այդպիսի ժամանակահատվածը, ըստ իշխանության մոտ գերիշխող կարծիքի, ամառն է եւ ուղիներ են քննարկում ընտրությունները հենց հուլիսին անցկացնելու համար, որ ընդդիմությունը դրան պատրաստ չլինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր