Հուլիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած    

27 հուն 2023 14:25

Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում նշանակում է անմիջական մասնակցություն ռազմական հակամարտությանը, ինչը մենք չենք կարող թույլ տալ ․ Կոբախիձե

Կիևին զենքի ցանկացած մատակարարում նշանակում է ուղիղ մասնակցություն պատերազմին․ Կոբախիձե




Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում նշանակում է անմիջական մասնակցություն ռազմական հակամարտությանը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։


Այդ մասին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Պերեբինիսի հայտարարության։
Նա ափսոսանք է հայտնել Վրաստանի վերաբերյալ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների կոչերի առթիվ․


«Երկրորդ ճակատ բացելու կոչերը չեն դադարում։ Երբեմն դա անում են ուղղակիորեն, երբեմն էլ՝ անուղղակի։ Իհարկե, Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում նշանակում է անմիջական մասնակցություն ռազմական հակամարտությանը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։ Ցավալի է, որ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները գրեթե բացահայտորեն նման կոչեր են անում։ Իհարկե, սա լուրջ խնդիր է»։


Ավելի վաղ, Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Պերեբինիսը հույս է հայտնել, որ Վրաստանը կհամալրի Ուկրաինային զենք ու ռազմական տեխնիկա մատակարարող գործընկերների ցանկը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր