Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը          Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, կա 3 զnh       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 29-ի համար    

28 հուն 2023 12:03

Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա

Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է լրագրող Լիանա Մարգարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:


«Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»,- գրել է նա:


Լրագրողի գրառմամբ կիսվել է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ շեշտելով, որ դեպքն անընդունելի է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր