Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

28 հուն 2023 16:53

Տեսանյութ.Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է..Այո, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել

Այո, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Դուք չիմացա՞ք ինչ եղավ, նախորդ իշխանություններն ինչ արին: Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է, ես սուրբ եմ, բայց այն թերացումներից հետո, որ կային, երեք տարում չես կարող բանակ ունենալ: Եթե ադրբեջանցին 15-20 տարի ռազմական ժամանակակից  տեխնիկա էր ձեռք բերում, մենք ասում էինք՝ մարտական ոգի ունենք: Եթե մեր նախորդ իշխանություններն ասում էին՝ բանակցություններով ոչ մի հարցի լուծում չի լինի, պետք է մենք պատրաստվեինք պատերազմի, պետք է զինվեինք այդ տարիների ընթացքում: իսկ Սպարապետի օրոք մեր բանակը Հարավային Կովկասում եղել է ամենամարտունակը»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ թշնամին կարողացավ գրավել, որովհետեւ այս տարիների ընթացքում բանակը մի տեսակ այլ ուղղությամբ գնաց. «Դրան գումարած, ինչքան ստրատեգիական նշանակության օբյեկտներ ունեինք, տվինք ռուսին՝ «գույք պարտքի դիմաց»: Կամաց-կամաց թուլացրինք մեզ:

Զենք-զինամթերքի հետ կապված նախորդ իշխանությունները պայմանագիր են կապել  Ռուսաստանի հետ, որ առանց Ռուսաստանի թույլտվության մենք որեւէ այլ պետությունից իրավունք չունենք զենք գնելու»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր